Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է երկու անգամ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Նշվում է, որ արձանագրված դեպքերի մոտ 81 տոկոսը բաժին է ընկնում 0-18 տարեկաններին։ Ամենաբարձր ցուցանիշը շարունակել է գրանցվել 0-4 տարեկան երեխաների շրջանում։
ՀՀ տարածքում շարունակել են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի և պարագրիպի հարուցիչները։





