Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցներից հետո հիվանդանոց է տեղափոխվել 7 վիրավոր, որոնցից 1-ը մահացել է: Այդ մասին ասել է «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը, հայտնում է Factor.am-ը:
«7-ից մեկը մահացել է վիրասրահում, երեքն այս պահին վիրահատվում են, մյուս երեքը վերակենդանացման բաժանմունքում են»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ տուժածները նախնական տվյալներով ստացել են հրազենային վիրավորումներ՝ հիմնականում կրծքավանդակի և որովայնի հատվածում։
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 3-ի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, 3-ը` ծանր:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Աբելյան փողոցի 9 հասցեում հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։
«Պարզվել է, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը»,- գրում է լրատվամիջոցը։





