Արմավիրի մարզի մոտ 20 հասցեում իրականացվում են խուզարկություններ։ Այդ մասին ասել են ՆԳՆ ոստիկանությունից, հայտնում է Factor.am-ը:
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,- ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Այլ մանրամասներ գերատեսչությունը չի ներկայացրել։





