16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմողները պարտավոր են ներկայացնել դատվածություն չունենալու մասին տեղեկանք, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
Փաստաթուղթը պետք է տրված լինի վերջին 24 ամիսների ընթացքում և ներառի դիմողի ներկա և նախկինում ունեցած բոլոր անուններն ու ազգանունները։
«Դատվածություն չունենալու մասին տեղեկանք պետք է ներկայացնել ներկայիս բնակության երկրից (6 ամիս և ավելի բնակության դեպքում), ծննդավայր երկրից (6 ամիս և ավելի բնակության դեպքում), բոլոր այն երկրներից, որտեղ բնակվել են 12 ամիս և ավելի 16 տարին լրանալուց հետո»,- ասվում է հաղորդագրությունում։





