Հանրապետության տարածքում փետրվարի 21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-25- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում ևս փետրվարի 21-ին, 22-ի գիշերը և 23-ի ցերեկը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը և 24-25-ին մայրաքաղաքում սպասվում է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում փետրվարի 21-ի ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 13-15 աստիճանի, իսկ երեկոյան կգրանցվի +6…+8 աստիճան։





