AM
21 Փետրվար 2026 - 08:54 AMT

ԶԼՄ․ Պարեկները վարորդական իրավունքից զրկել են Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետին

Փետրվարի 20-ին Դիլիջանում ծառայություն իրականացրած պարեկները վարորդական իրավունքից զրկել են Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետին, հայտնում է shamshyan.com»-ը։

Նշվում է, որ պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան կայանելուց հետո փորձել է հեռանալ դեպքի վայրից։

Պարեկները ձերբակալել են վարորդին, ով գտնվել է ոչ սթափ վիճակում, ինչի հետրանքով զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը Արտյոմ Խաչատրյանն է։ Նա զբաղեցնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետի պաշտոնը։