AM
23 Փետրվար 2026 - 06:58 AMT

Հայ աթլետները ոսկե մեդալներ են նվաճել Բալկանյան առաջնությունում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները հաջողությամբ են հանդես եկել Բալկանյան ձմեռային առաջնությունում՝ դառնալով մրցաշարի հաղթողներ։

Սերբիայի մայրաքաղաք Բեգրադում անցկացված առաջնությունում վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունը հաղթահարել է 3:42.29 արդյունքով՝ առաջինը հատելով եզրագիծը և արժանանալով ոսկե մեդալի, հայտնում է Արմենպրեսը:

Մրցաշարում Հայաստանի համար ևս մեկ ոսկե պարգև է ապահովել եռացատկորդ Գոռ Հովակիմյանը, որը գրանցել է 16.66 մետր արդյունք և կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։