AM
23 Փետրվար 2026 - 08:04 AMT

«Ինտերը» մտադիր է Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքել

«Ինտերը» դիտարկում է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությունը, սակայն նախատեսում է մոտ 20% աշխատավարձի նվազեցում և խաղացողի դերի փոփոխություն թիմում, գրել է FcInterNews.it-ը:

Չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ մրցաշրջանը 37-ամյա հայ ֆուտբոլիստի համար լավագույնը չէ, նա շարունակում է օգտակար լինել «ներաձուրիին»։ Իտալիայի առաջնության վերջին խաղում «Լեչչեի» դեմ Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման և խփել կարևոր գոլ, որն օգնել է թիմին գրանցել յոթերորդ անընդմեջ հաղթանակը Սերիա Ա-ում և իններորդ անընդմեջ հաղթանակը՝ արտագնա հանդիպումներում։ Նրա հարվածը չի կարողացել հետ մղել մրցակցի դարպասապահ Վլադիմիրո Ֆալկոնեն, գրում է Sportaran.com-ը:

Բացի այդ, կիսապաշտպանը կարող էր նաև արդյունավետ փոխանցում կատարել, սակայն Ֆեդերիկո Դիմարկոն չի կարողացել իրացնել ստեղծված պահը։ Այնուամենայնիվ, փորձառու խաղացողի ներդրումը կրկին նշանակալի էր։

Միլանյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ խաղաժամանակի ճիշտ բաշխման դեպքում Մխիթարյանը կարող է շարունակել օգտակար լինել թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում։ Այդ պատճառով քննարկվում է պայմանագրի երկարաձգումը մինչև 2026 թվականի ամառ՝ առավել սահմանափակ դերով՝ հիմնականում որպես ռոտացիոն խաղացող։

Մարտին նախատեսվում է «Ինտերի» ներկայացուցիչների հանդիպումը ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ։ Կողմերը կքննարկեն հնարավոր մեկամյա երկարաձգման մանրամասները և կփորձեն հասնել փոխզիջման ֆինանսական պայմանների և խաղացողի կարգավիճակի հարցում։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին։ Հանդիպման ընթացքում Մխիթարյանը վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա: