AM
23 Փետրվար 2026 - 12:34 AMT

20-ից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկել մեկին․ Ոստիկանը օդ է կրակել

Փետրվարի 23-ին ժամը 10։30-ի սահմաններում, ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի մոտ 20-ից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։

Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ, հայտնում է ՆԳՆ ոստիկանություն

Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ: