AM
24 Փետրվար 2026 - 06:07 AMT

Երկրաշարժ՝ Մասիսից 10 կմ հեռավորության վրա

Փետրվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 05:33-ին (Գրինվիչի ժամանակով՝ 01:33-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք՝ 10 կմ խորությամբ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ։

Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, ինչպես նաև Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.02⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով։