AM
24 Փետրվար 2026 - 06:37 AMT

Տեղումներ են սպասվում․ Փետրվարի 26-ից 8-10 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում փետրվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ին կեսօրից հետո, ինչպես նաև 27-28-ին կանխատեսվել են տեղումներ՝ գիշերը ձյան, իսկ ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 24-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +14-ի: