AM
24 Փետրվար 2026 - 14:55 AMT

ՀՀ-ում աշխատելու համար օտարերկրացիները պետք է նախապես ստանան թույլտվություն և կացության կարգավիճակ

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներն աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել՝ նախապես ստանալով աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Այդ նպատակով գործատուն կարող է առցանց եղանակով հայտ ներկայացնել ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության միասնական էլեկտրոնային հարթակում։

Աշխատանքի թույլտվության և ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրվում կամ մերժվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում։