AM
25 Փետրվար 2026 - 11:14 AMT

«Զվարթնոցը»՝ Եվրոպայի լավագույն օդանավակայան, ըստ ASQ Customer Experience Awards-ի

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը արժանացել է ASQ Customer Experience Awards հեղինակավոր մրցանակների՝ երկու անվանակարգում։

Օդանավակայանը ճանաչվել է

  • Լավագույն օդանավակայան Եվրոպայում (Best Airport in Europe)
  • Ամենանվիրված անձնակազմ (Most Dedicated Staff)

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ներառվել է հաղթողների ցանկում տարեկան 5–15 միլիոն ուղևոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել է Եվրոպայի 39 օդանավակայան։

Մրցանակակիրներն ընտրվում են բացառապես ուղևորների անկախ և անմիջական գնահատականների հիման վրա՝ իրականացված ստանդարտացված հարցումների միջոցով։

Customer Experience Awards-ը համարվում է ուղևորների սպասարկման որակի և ընդհանուր փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային նշանակության հեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը, որը շնորհվում է «Airports Council International World» միջազգային կազմակերպության կողմից։