AM
25 Փետրվար 2026 - 11:42 AMT

Ազիզյան․ Առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ

Փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 26-ի ուշ երեկոյան, ինչպես նաև փետրվարի 27-28-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային գոտիներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ին ամբողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։

Փետրվարի 26-ին հանրապետության շրջանների զգալի մասում, ադ թվում նաև Արարատյան դաշտում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։