AM
28 Փետրվար 2026 - 07:24 AMT

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է փետրվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները։

Ըստ ներկայացված տեղեկությունների՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ փետրվարի 19-ին և 23-ին, Նոր Նորքում՝ փետրվարի 18-19-ը և 22-ին, իսկ Արաբկիրում՝ փետրվարի 22-ին։

Միաժամանակ արձանագրվել է, որ ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։