AM
2 Մարտ 2026 - 07:19 AMT

Մարտի 2-3-ի գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը մարտի 2-3-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Ճանապարհների առանձին հատվածներում սպասվում է նաև մերկասառույց։

Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Երևանում մարտի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը մարտի 2-ի ցերեկը կլինի +4-6, երեկոյան՝ -1-+1 աստիճան, մարտի լույս 3-ի գիշերը՝ -5 աստիճան: