AM
2 Մարտ 2026 - 08:10 AMT

Թվային հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Մարտի լույս 3-ին գիշերը մի քանի ժամով կդադարեցվի թվային հեռուստատեսային ալիքների հեռարձակումը՝ պլանային աշխատանքների պատճառով։ Այդ մասին հայտնել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը:

«Մարտի 3-ին՝ ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում իրականացվելու են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ, որոնց պատճառով հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի»,-ասվում է հաղորդագրության մեջ: