Երևանում շարունակվում է գնդակային հրաձգության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որի երրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականը կրկին արծաթե մեդալ է նվաճել շարժվող թիրախ մրցաձևում։
Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) ձևի մեդալային փուլում Հայաստանը ներկայացրել է երկու զույգ՝ Գոհար Հարությունյան-Գոռ Խաչատրյան և Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան, հայտնում է Արմենպրեսը:
Եզրափակիչ մեդալային պայքարում Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգը մրցել է Ուկրաինան ներկայացնող Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի դեմ և 6:3 հաշվով զիջել՝ դառնալով արծաթե մեդալակիր։
Բրոնզե մեդալը բաժին է հասել Ֆինլանդիան ներկայացնող Աարո Վուրիմա-Իդա Հիկիլաե զույգին։
Ավելի վաղ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն էր արժանացել նաև Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Գոհար Հարությունյանը։





