AM
2 Մարտ 2026 - 14:15 AMT

«Արթիկ» ՔԿՀ-ում խափանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը

«Արթիկ» ՔԿՀ-ում խափանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը: Մարտի 2-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները լսել են անօդաչու թռչող սարքի ձայն։

Տարածքի զննության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ փաթեթ։ Ներսում եղել են մեկ wi-fi սարք, USB երեք լար և երկու լիցքավորման կոճ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։