AM
3 Մարտ 2026 - 10:05 AMT

Օմանից տարհանման առաջին չվերթը հասել է Երևան

Երևանում վայրէջք է կատարել Օմանից կազմակերպված առաջին տարհանման չվերթը, հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից:

Fly One Armenia ավիաընկերության օդանավը Մասկատից տեղափոխել է այն քաղաքացիներին, որոնք Իրանում և հարևան երկրներում ռազմական գործողությունների հետևանքով մնացել էին այնտեղ, հայտնում է Aysor.am-ը:

Արտակարգ իրավիճակի պայմաններում FlyOne Armenia-ն նախապես հայտարարել էր, որ իրականացնելու է հատուկ չվերթ՝ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու նպատակով։

Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ քննարկումներ են ընթանում մի շարք ավիաընկերությունների՝ FlyOne, FlyDubai, Air Arabia և Qatar Airways հետ՝ հնարավոր չվերթներ կազմակերպելու նպատակով։ Միևնույն ժամանակ Իրանում, Իսրայելում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում, Օմանում, Կատարում և Լիբանանում Հայաստանի դեսպանությունները շարունակում են կապ պահպանել քաղաքացիների հետ։