Մարտի 5-ի առավոտյան հրդեհ էր բռնկվել «Երևան մոլում»:
Մարտի 5-ին՝ ժամը 08։59-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է առաջացել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոններից մեկում, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, իսկ ամբողջությամբ մարվել է ժամը 09։57-ին։





