Fly One Armenia ավիաընկերությունը Հնդկաստանից դեպի ՀՀ չվերթ է իրականացրել։ Այդ մասին տեղեկություն է հրապարակվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակում։
FIE 3776 չվերթը վայրէջք է կատարել մարտի 6-ի առավոտյան ժամը 6-ին։ Թռիչքն իրականացվել է Հնդկաստանի Գոա նահանգում գտնվող «Դաբոլիմի» միջազգային օդանավակայանից, հայտնում է Factor.am-ը:
Ինքնաթիռը ժամանել է նախատեսված ժամից մոտ 5 ժամ ուշացումով։
Մարտի 4-ին Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Հնդկաստանում գտնվում է Հայաստանի 117 քաղաքացիներ, որոնք այնտեղ են մեկնել զբոսաշրջային նպատակներով, ինչպես նաև «Սևան Ստարտափ Սամմիթի» շրջանակում։
Միրզոյանը տեղեկացրել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը որոնում է այդ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հնարավոր տարբերակներ։
Միաժամանակ Երևան է ժամանել նաև Մասկատ-Երևան չվերթը, որը վայրէջք է կատարել նախատեսված ժամից մոտ 5․5 ժամ ուշ։





