AM
7 Մարտ 2026 - 07:21 AMT

Ջերմաստիճանը կնվազի մինչև 5 աստիճանով․ Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 7-ին շրջանների զգալի մասում, 8-9-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով, մարտի 9-11-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում մարտի 7-ին և մարտի 8-ի գիշերը սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, իսկ ցերեկը ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը և մարտի 9-11-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 7-ի ցերեկային ժամերին սպասվում է 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև +1…+3 աստիճան։

Մարտի 7-ի 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ճամբարակ-Բերդ ճանապարհը փակ է։

Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքըփակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Չիվա-Ելփին ճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Գյումրի-Բավրա ճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Վայոց ձորի, Լոռու մարզերում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Զանգակատուն գյուղում տեղում է ձյուն։

Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ճանապարհներինառկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։