AM
10 Մարտ 2026 - 06:16 AMT

ԱԱԾ շենքի վրա այրվող առարկա նետած անձը կալանավորվել է

Ազգային անվտանգության ծառայության շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացին կալանավորվել է: Տեղեկությունը հաստատել են Գլխավոր դատախազությունից, հայտնում է Factor.am-ը:

Մարտի 6-ին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է քաղաքացին այրվող առարկա նետել ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ, ինչի հետևանքով դարպասի մոտ կրակ է բռնկվել։ Ներքին գործերի նախարարությունից նույն օրը հայտնել էր, որ հանցանքը կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։

Նրա նկատմամբ ահաբեկչության հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ դատարանին ներկայացվել է նրան կալանավորելու միջնորդություն։