AM
10 Մարտ 2026 - 07:52 AMT

Ավանեսյան․ Մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձև է մեկնարկել

Դեկտեմբերից մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) թեստավորման նոր ձև է մեկնարկել: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Անպայման դիմեք պոլիկլինիկա և անցեք այն, կանխարգելեք քաղցկեղը: Հետագա բուժօգնությունը ապահովագրության շրջանակում հասանելի է»,- նշել է նախարարը:

Արգանդի պարանոցի քաղցկեղը հնարավոր է կանխել կանխարգելիչ միջոցառումների կիրառմամբ։ Ամենահուսալի մեթոդներից է համարվում է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը, որն իրականացվում է Հայաստանում՝ սկսած 13 տարեկանից, ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների շրջանում։ Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 99%։

Կանխարգելման նպատակով իրականացվել են սքրինինգային հետազոտություններ, մասնավորապես՝ բջջաբանական վերլուծություն և պապիլոմավիրուսի հայտնաբերում։ Տվյալ հետազոտությունները կատարվում են 21-65 տարեկան կանանց շրջանում։