AM
11 Մարտ 2026 - 09:01 AMT

Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Ռուսական «Օրենբուրգի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ առաջիկա ընկերական հանդիպումներին մասնակցելու համար, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

23-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2024 թվականին և մինչ այժմ մասնակցել է երեք հանդիպման։

Հայաստանի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում է անցկացնելու ԱՄԷ հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանում մրցելու է Բելառուսի թիմի դեմ։

Ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել էր արտերկրում հանդես եկող հրավիրված խաղացողների ցանկը, որտեղ ընդգրկվել է 10 ֆուտբոլիստ։ Առաջին անգամ ազգային թիմի հրավեր է ստացել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ 18-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Սանդերլենդի» տարբեր տարիքային թիմերում արդեն 12 գոլ է խփել։