Մասկատ–Երևան թռիչքով Հայաստան է վերադարձվել ևս 32 քաղաքացի։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Բացի ՀՀ քաղաքացիներից, դեպի Երևան չվերթի հնարավորությունից օգտվում են նաև այլ երկրների քաղաքացիներ՝ բնակության երկիր վերադառնալու նպատակով»,– գրել է Բադալյանը։
Նա նաև հայտնել է, որ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման 7 ՀՀ քաղաքացու անվճար տեղափոխում։
Ընդհանուր առմամբ, մարտի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպված հինգ անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է ՀՀ 253 քաղաքացի։
Արաբական Միացյալ Էմիրություններում դեռ գտնվում է շուրջ 40 ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ 14 ուսանող։





