Ըմբիշ Լևիկ Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Եզրափակչում նա 2-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևին։
Բրոնզե մեդալներ են նվաճել Արման Հարությունյանը (57 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) ու Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):





