AM
12 Մարտ 2026 - 09:29 AMT

ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացիների անունով 60 անշարժ գույք է գրանցված

Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անունով գրանցված է 60 միավոր անշարժ գույք։ Այդ մասին հայտնել են Հայաստանի կադաստրի կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Կոմիտեի էլեկտրոնային արխիվից ստացված տվյալները 2026թ. փետրվար ամսվա դրությամբ են: Կոմիտեից նաև հայտնել են, որ Ադրբեջանի քաղաքացիների անունով գրանցված գույք Հայաստանում չկա։

2023 թվականին Հայաստանի կադաստրի կոմիտեն հայտնել էր, որ Ադրբեջանի քաղաքացիները 2022 թվականին Հայաստանում ձեռք են բերել 2 միավոր անշարժ գույք։ Իսկ Թուրքիայի քաղաքացիները 2022 թվականին ձեռք էին բերել 11 միավոր անշարժ գույք՝ Երևանի բազմաբնակարան շենքերում։