AM
13 Մարտ 2026 - 06:49 AMT

Հրազդանի կիրճ փողոցը այսուհետ կկրի Նիկիտա Սիմոնյանի անունը

Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը այսուհետ կկրի լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունը: Ավագանին հավանություն է տվել որոշման նախագծին:

Փողոցը սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց:

Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Սիլիկյան 8-րդ փողոցը, որը սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից և հասնում Սիլիկյան 7-րդ փողոց, այսուհետ կկոչվի հայ կոմպոզիտոր, քանոնահար և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի անունով։