Երևանի 2վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները՝ ներկայացնելով մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածի դիտարկումների արդյունքները։
Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է․
- Կենտրոնում՝ մարտի 3-6-ը և 9-ին,
- Նոր Նորքում՝ մարտի 3-ին և 6-ին,
- Շենգավիթում՝ չի գերազանցել,
- Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունն էլ սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է․
- Շենգավիթում՝ մարտի 4-5-ը և 9-ին,
- Նոր Նորքում՝ մարտի 4-5-ը և 9-ին,
- Արաբկիրում՝ մարտի 4-ին և 9-ին,
- Կենտրոնում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը նշված ժամանակահատվածում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել։





