AM
18 Մարտ 2026 - 07:01 AMT

Հայաստանում կանցկացվի «Թատերական շաբաթ»

Մարտի 21-29-ը ՀՀ-ում կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը։ Նախաձեռնությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է:

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ միավորելով բեմարվեստի ներկայացուցիչներին, ստեղծագործողներին, արվեստագետներին և հանդիսատեսին։

ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող թատրոնները ներկայացնելու են թատերական ներկայացումներ, առաջնախաղեր, ինչպես նաև կազմակերպելու են թատրոնի ներսում շրջայցեր հանդիսատեսի համար և այլ միջոցառումներ։

«Թատերական շաբաթ» ծրագիրը առաջին անգամ իրականացվել է 2024 թվականին և դարձել է ամենամյա նախաձեռնություն՝ մեկնարկելով Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ։