AM
18 Մարտ 2026 - 08:47 AMT

«Խոսրովի անտառում» ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին:

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը համատեղ իրականացնում են մշտադիտարկման աշխատանքներ:

Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: