Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է։ Այդ մասին ասված է Երևանի մետրոպոլիտենի Ֆեյսբուքյան էջում:
«Այս պահին երթևեկությունը վերականգնված է, և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում: Շնորհակալություն ենք հայտնում ձեր համբերատարության և ըմբռնման համար»,- ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում և որ մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ: Մետրոպոլիտենն անցել էր մեկ գծանի երկկողմանի երթևեկության:





