Մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորմերը Երևանի 3 վարչական շրջաններում: Տվյալները ներկայացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
- Կենտրոն վարչական շրջանում՝ մարտի 10-15-ն ընկած օրերին,
- Նոր Նորքում՝ մարտի 11-ին, 13-ին, 14-ին և 16-ին,
- Շենգավիթում՝ նման գերազանցում չի արձանագրվել,
- Արաբկիրում՝ մարտի 11-ին, 12-ին և 14-ին։
Ազոտի երկօքսիդի մակարդակը ևս գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
- Կենտրոնում և Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,
- Արաբկիրում՝ մարտի 11-ին, 12-ին և 14-ին,
- Շենգավիթում՝ մարտի 10-ին։
Միևնույն ժամանակ, ծծմբի երկօքսիդի պարունակությունը նշված ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի նորմաները։





