AM
23 Մարտ 2026 - 07:08 AMT

«Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալ է փախել

Մարտի 22-ին, ժամը 07։10-ի սահմաններում, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող, առանց պահակախմբի պահվող 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից։ Այդ մասին հայտնել են ՔԿԾ-ից։

Ներկայումս իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դատապարտյալի հայտնաբերման ուղղությամբ։