Ապրիլի 3-ից 90 օրով փակվելու է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտայի մի հատված, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Սահմանափակումը կիրառվելու է Ա. Ավետիսյան – Վ. Փափազյան փողոցների խաչմերուկը Վաղարշյան – Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկին միացնող ճանապարհահատվածում՝ հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։





