AM
24 Մարտ 2026 - 06:17 AMT

Երևանը կմիանա «Երկրի ժամին»՝ արտաքին լուսավորությունը 1 ժամով կանջատվի

Երևանը կմիանա «Երկրի ժամ» բնապահպանական նախաձեռնությանը, հայտնում է քաղաքապետարանը։

Մարտի 28-ին ժամը 20:30-ից մինչև 21:30-ը մայրաքաղաքում անջատվելու է հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։

Նշվում է, որ վերջին տարիներին Երևանում իրականացվել է արտաքին լուսավորության ցանցի լայնածավալ արդիականացում․ հին համակարգերը փոխարինվել են էներգախնայող, ժամանակակից լուծումներով, ինչի արդյունքում նվազել է լուսային աղտոտվածությունը և բարելավվել է գիշերային միջավայրը։