AM
24 Մարտ 2026 - 07:08 AMT

Երևանում ծննդկան է մահացել, նորածնի վիճակը կայուն ծանր է

Երևանի ծննդատներից մեկում գրանցվել է ծննդկանի մահվան դեպք։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում՝ գիտակցության կորուստ, հայտնում է Sputnik Արմենիան:

«Բժշկական թիմի կողմից արվել են հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և առողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի` 3–րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել»,– նշել են նախարարությունից։

Նորածնի առողջական վիճակn այս պահին գնահատվում է որպես կայուն ծանր։

Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։