AM
24 Մարտ 2026 - 11:31 AMT

Սպերցյանը ՌՊԼ-ում լավագույն ցուցանիշն է գրանցել Հալկից հետո

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ում լավագույն ցուցանիշն է գրանցել Հալկից հետո (2015/16թթ․ խաղաշրջան):

Ընթացիկ առաջնությունում Սպերցյանը 22 խաղում կատարել է 25 արդյունավետ գործողություն՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ, գրում է Sport24-ը։

«Զենիթի» բրազիլացի ֆուտբոլիստը 2015/2016 մրցաշրջանում գրանցել էր 27 արդյունավետ գործողություն:

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատել է 25 միլիոն եվրո։