AM
24 Մարտ 2026 - 12:21 AMT

2.7 մագնիտուդով երկրաշարժ` Մարտունի քաղաքի մոտ

Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 2.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Հայաստանի Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 45⁰35⁰ աշխարհագրական կոորդինատներով: