AM
26 Մարտ 2026 - 07:09 AMT

Երևանում ավտոբուսի արգելակման հատվածում հրդեհ է բռնկվել․ Տուժածներ չկան

Մարտի 26-ի առավոտյան՝ ժամը 08։08-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոբուսի անիվների հատվածից ծուխ է նկատվում, և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է՝ այրվում են ավտոբուսի հետևի արգելակման կոճղակները, և տուժածներ չկան, հայտնում է Փրկարար ծառայություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։19-ին, իսկ ամբողջությամբ մարվել՝ 08։37-ին։