AM
27 Մարտ 2026 - 06:31 AMT

ՆԳՆ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց․ Սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում

Մարտի 27-28-ին Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում սպասվել են առատ տեղումներ, ինչի հետևանքով հնարավոր է Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։ Այդ մասին հայտնել է Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

ՆԳՆ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:

«Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել՝ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։