AM
28 Մարտ 2026 - 09:35 AMT

Գյումրի-Աշոցք ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համար

ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գյումրի-Աշոցք ճանապարհըփակ էկցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Լծեն ճանապարհը և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածըդժվարանցանելի ենկցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։