AM
30 Մարտ 2026 - 06:44 AMT

Հայաստանի հավաքականը Երևանում պարտվել է Բելառուսին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանում անցկացրած ընկերական խաղում պարտություն է կրել Բելառուսի ընտրանուց։

Հանդիպման մեկնարկից անմիջապես հետո բելառուսները, արդեն 7-րդ րոպեին, բացել են հաշիվը։ Գլխի հարվածով գոլի հեղինակ է դարձել Բելառուսի ավագ Եվգենի Յաբլոնսկին։ Երկրորդ խաղակեսում հաշիվը կրկնապատկել է Գերման Բարկովսկին։

Խաղի ավարտին 11-մետրանոցն է իրացրել է Վահան Բիչախչյանը։ Հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով հօգուտ Բելառուսի։

Բիչախչյանի գոլից հետո խաղադաշտում տեղի է ունեցել կարճատև ընդհարում հայ և բելառուս ֆուտբոլիստների միջև, հայտնում է Արմենպրեսը:

Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խաղաժամանակ է տրամադրել հավաքական հրավիրված գրեթե բոլոր նորեկներին։

Այս խաղում Հայաստանի հավաքականի ավագը եղել է Կամո Հովհաննիսյանը, որը նշել է իր հոբելյանական՝ 95-րդ խաղն ազգային թիմի կազմում։

Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը անցկացնելու է հունիսին։