AM
31 Մարտ 2026 - 14:26 AMT

Խորթ մոր բռնությունից մահացած երեխայի քույրը ՀՕՖ-ում է․ Ծնողները նրան չեն տեսակցել

Խորթ մոր կողմից բռնության հետևանքով մահացած մեկամյա երեխայի քույրը մնացել է առանց ծնողական խնամքի, քանի որ ոչ հայրը, ոչ մայրը չունեցել իրավունքներ նրա նկատմամբ։

Այն ընթացքում, ինչ 4-ամյա աղջիկը տեղափոխվել է Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ), ծնողներից որևէ մեկը նրան չի այցելել։ Այդ մասին հայտնել է ՀՕՖ տնօրեն Միրա Անտոնյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Դարակերտի վարչական ղեկավարը նշել է, որ կենսաբանական հայրը իրավունք չունի երեխային տեսնելու, որովհետև հայրությունը չի ճանաչել ու խնամակալ չէ։

«Մի քանի օր առաջ եմ խոսել քեռու հետ։ Նա ասաց, որ երեխայի մայրը առողջական ինչ-որ խնդիրներ ունի։ Մայրական իրավունքից զրկվել է։ Դրա համար չգիտեմ՝ կարող է երեխային տեսնել, թե ոչ», – նշել է վարչական ղեկավարը։

Մարտի 16-ին Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան և երկու ամսական երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Բժիշկները մի քանի օր շարունակ պայքարել են նրա կյանքի համար, սակայն չի հաջողվել նրան փրկել։ Ավելի ուշ պարզվել է, որ երեխան ամիսներ շարունակ ենթարկվել է բռնության։

Նրա 4-ամյա քույրը տեղափոխվել է ՀՕՖ «Երեխաների պաշտպանության կենտրոն», ինչպես նաև անցել է հետազոտություն «Արաբկիր» բժշկական կենտրոնում։ Աղջիկը ունի ինչպես բժշկական, այնպես էլ հոգեբանական աջակցության անհրաժեշտություն։