AM
1 Ապրիլ 2026 - 08:27 AMT

Կովկասյան ազնվացեղ եղջերուն զբոսնում է Լոռու անտառներում

Համացանցում տեսանյութն է տարածվել, թե ինչպես է Կովկասյան ազնվացեղ եղջերուն զբոսնում Լոռու անտառներում: Տեսանյութը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

Նա նշել է, որ Հայաստանում կենսաբազմազանության վերականգնման գործընթացը շարունակում է իրականություն դառնալ, ինչի վկայությունն է Լոռու անտառներում արձանագրված հերթական տեսագրությունը։

«2025 թվականին բնություն է բաց թողնվել 9 առանձնյակ։ Արդեն արձանագրվել է նաև բնության մեջ առաջին ձագի ծնունդը, ինչը վկայում է, որ իրականացվող աշխատանքները տալիս են շոշափելի արդյունք։

Այսօր ազատ պայմաններում ապրում է 18 առանձնյակ՝ հաստատելով, որ տեսակի վերականգնումը Հայաստանում իրականություն է դառնում», – գրել է նախարարը։