AM
1 Ապրիլ 2026 - 11:57 AMT

Ապրիլի 1-ից ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը հանվում է

Ապրիլի 1-ից ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը հանվում է:

Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, այդ ընթացքում ամառային անվադողերով երթևեկելու դեպքում նրանք կտուգանվեն:

Սահմանված կարգավորումների համաձայն՝ տարվա եղանակներին համապատասխան անվադողերի կիրառումը նպատակ ունի բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը և նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը։