Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 2-ից Իսակովի պողոտայում կգործի երթևեկության սահմանափակում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Սահմանափակումը կգործի ապրիլի 2-ին՝ ժամը 11։00-ից։
Մասնավորապես, Արգավանդի խաչմերուկից մինչև ՆԳՆ կրթահամալիրին հարակից հետադարձի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով։





