AM
3 Ապրիլ 2026 - 07:43 AMT

Գալյան․ Ընտանեկան գործերով հաշտարարը չի կարող հավելյալ չհամաձայնեցված գումար պահանջել

Ընտանեկան գործերով հաշտարարները իրավունք չունեն պահանջելու հավելյալ վճարներ, որոնք նախապես չեն համաձայնեցվել կողմերի հետ։ Այդ մաին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նա հավելել է, որ հաշտարարը չի կարող առանձին վճար պահանջել հաշտարարության ավարտի արձանագրության համար։ Նախարարը նշել է, որ դա ոչ իրավաչափ վարքագիծ է, ինչին բախվելու պարագայում խնդրել է դիմել նախարարություն կամ Հաշտարարների պալատ։

«Պարտադիր հաշտարարության շրջանակում մինչև երկու ժամ տևող հաշտարարության համար վճարվելիք գումարի չափը հստակ սահմանված է կառավարության որոշմամբ, այն չի կարող գերազանցել 45,000 դրամը։

Հաշտարարը չի կարող ձեզանից պահանջել այնպիսի ծախսեր, որոնք նախապես ձեզ հետ համաձայնեցված չեն եղել։ Իսկ այդ ծախսերը չպետք է լինեն անհամաչափ»,- ասել է նախարարը։